16.02.2020 10:20

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Յուրգեն Կլոպի

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը՝ ըստ Յուրգեն Կլոպի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը The Guardian-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մասին ու նշել իր կարծիքով գլխավոր ֆավորիտին:

«Չեմպիոնների լիգայի այս խաղարկության գլխավոր ֆավորիտ եմ համարում «Յուվենտուսին»: Սարին անհավանական ուժեղ կազմ ունի իր տրամադրության տակ: Ես չեմ դիտում իտալական ֆուտբոլ և չեմ հասկանում՝ ինչպես «Յուվեն» առաջին տեղում չէ ու 10 միավորով չի գերազանցում երկրորդ հորիզոնականի թիմին:

Եթե «Բավարիայում» բոլորը պատրաստ լինեն, ապա նրանք ևս շատ ուժեղ են. ՊՍԺ-ն ևս հզոր կազմ ունի: Պետք չէ մոռանալ նաև «Մանչեսթեր Սիթիին» ու «Բարսելոնային»: Չգիտեմ՝ մենք մինչև ուր կհասնենք ՉԼ-ում, այս պահին կենտրոնացած եմ միայն «Ատլետիկոյի» դեմ խաղի վրա», – նշել է գերմանացին: