17.02.2020 10:30

Յուրգեն Կլոպ․ Մեր առավելությունը մրցաշարային աղյուսակում անընկալելի է

Յուրգեն Կլոպ․ Մեր առավելությունը մրցաշարային աղյուսակում անընկալելի է

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը վերջին տեղում ընթացող «Նորվիչ Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 26-րդ տուրում եւ 25 միավորի առավելությունը Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Բարդ խաղ էր տարբեր պատճառներով․ եղանակը, մրցակցի կազմակերպվածությունը, առաջին խաղակեսում մեր խաղը։ Այդ ամենը բարդացրեց մեր հաղթանակը։ Բայց մենք ունեցանք լավ պահեր։ Մանեն թարմացրեց հարձակման գիծը։ Նա օգնեց մեզ հաղթել։ Կարող եմ վստահեցնել, որ մեր բոլոր խաղացողները հաճույք են ստանում գործընթացից։ Ես ունեմ հրաշալի խաղացողներ։

Մեր առավելությունը մրցաշարային աղյուսակում անընկալելի է, ես դեռ ամողջովին ամեն ինչ չեմ գիտակցում։ Այսպիսի վիճակում երբեք չեմ եղել նախկինում։ Դա հրաշալի է, բայց նաեւ շատ բարդ է հասկանալ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 17 անընդմեջ հաղթանակից հետո Անգլիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրեց 43 հանդիպման։