17.02.2020 10:59

Իսպանական գրանդ ակումբները կպայքարեն Ագուերոյի համար

Իսպանական գրանդ ակումբները կպայքարեն Ագուերոյի համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է իսպանական ակումբների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն»: 

Փետրվարի 14-ին UEFA-ն հայտարարել էր, որ «Ման.Սիթին» առաջիկա երկու մրցաշրջաններում չի մասնակցի եվրագավաթներին: 

Իսպանական ակումբները ցանկանում են օգտվել այդ վիճակից և ձեռք բերել Ագուերոյին, որին, «Ման. Սիթին», ամենայն հավանակությամբ, ստիպված կլինի վաճառել: