17.02.2020 11:29

18-ամյա աղջիկը շանտաժի է ենթարկել Բալոտելիին

18-ամյա աղջիկը շանտաժի է ենթարկել Բալոտելիին

Ինչպես հաղորդում է  Giornale di Vicenza-ն, «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին հերթական անգամ հայտնվել է տհաճ իրադրությունում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 18-ամյա աղջիկը շանտաժի է ենթարկել հարձակվողին, երբ դեռ վերջինս հանդես էր գալիս «Նիսում»: Երիտասարդ աղջիկը ֆուտբոլիստից պահանջել է 100 հազար եվրո, որը չխոսի իրենց մեջ եղած ինտիմ կապի մասին:

Հաղորդվում է, որ ինտիմ կապի շրջանում աղջիկը 17 տարեկան է եղել: Ոստիկանությունը այս պահին քննում է տվյալ միջադեպը: