17.02.2020 12:32

«Սապդորիայի» տնօրենների խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել

«Սապդորիայի» տնօրենների խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել

«Սապդորիայի» ղեկավար կազմում փոփոխություններ են եղել, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Սամպդորիայի» տնօրենների խորհուրդն ամբողջ կազմով հրաժարական է տվել: Ավելի վաղ իտալական ակումբից հեռացել էր փոխնախագահ Պաուլո Ֆիորենտինան: 

Հիմա «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն պետք է ակումբի ղեկավարների նոր կազմ ձևավորել: Ֆերերոն ասում էր, որ պատրաստ է վաճառել ակումբը, բայց միայն վստահելի թեկնածուին: