17.02.2020 13:00

Անչելոտի․ «Չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ խաղային փիլիսոփայություն»

Անչելոտի․ «Չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ խաղային փիլիսոփայություն»

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ չի ցանկանում իր թիմում ներդնել որևէ հստակ խաղային փիլիսոփայություն: Իտալացի մասնագետի խոսքով՝ այդպիսի մոտեցումն իրեն կզրկի տակտիկական ճկունությունից:

«Ես չեմ ցանկանում, որ իմ թիմն ունենա հստակ փիլիսոփայություն: Եթե այդպիսի բան գոյություն ունի, ապա դու միշտ խաղում ես մեկ եղանակով, իսկ ֆուտբոլ պետք է խաղալ տարբեր ձևերով: Կարելի է գործել ագրեսիվ, խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, օգտագործել հակագրոհները և այդպես շարունակ։

Չի կարելի ասել, թե դրանցից որևէ մեկը լավն է, իսկ մյուսը՝ ոչ: Չկա խաղային համակարգ, որը հաղթական է բոլորի համար: Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները խաղադաշտում իրենց հարմարավետ զգան:

Իմ աշխատանքն այնպես անելն է, որպեսզի խաղացողները հասկանան՝ նրանցից ինչ է պահանջվում խաղադաշտում: Խոսքը ոչ թե փիլիսոփայության, այլ կոնկրետ գործողությունների մասին է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը: