17.02.2020 11:45

Կորոնավիրուսով վարակված 60 մլն մարդ կարանտինում է

Կորոնավիրուսով վարակված 60 մլն մարդ կարանտինում է

Աշխարհի գլխավոր լուրերից մեկը շարունակում է մնալ Covid-19 կորոնավիրուսի համաճարակը:

Վիրուսն արդեն Չինաստանում խլել է 1600 մարդու  կյանք, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 70,5 հազարի, ընդհանուր առմամբ՝ մահացել է 1770 մարդ:

Չինաստանի իշխանությունները համաճարակի էպիկենտրոնում՝ Հուբեյ շրջանում, խստացրել են  բնակիչների կարանտինի պայմանները: 60 միլիոն մարդու արգելվել է դուրս գալ տնից՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների: Արգելվել է օգտվել նաև մասնավոր ավտոմեքենաներից: Ընտանիքի մեկ անդամի թույլ է տրվում տնից դուրս գալ երեք օրը մեկ՝ անհրաժեշտ գնումներ կատարելու համար՝ սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ: Տնից դուրս  գալու յուրաքանչյուր դեպք արձանագրվում է: Բազմաբնակարան շենքերում ընդամենը մի մուտք է բաց, պահապանները հսկում են, որ շենք մտնեն և դուրս գան միայն տվյալ շենքի բնակիչները:

Քաղաքներում բաց են միայն մթերային խանութները, դեղատները, հյուրանոցները և հիվանդանոցները:

«Դայմոնդ Պրինցես» զբոսանավում, որը փետրվարի 3-ից կարանտինի է կանգնել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստի մոտ, վարակվածների թիվը հասել է 335-ի: 400-ից ավելի ամերիկյան քաղաքացիների թույլ են տվել հեռանալ նավից՝ հայրենիք վերադառնալու համար: Նրանցից 40-ը, պարզվել է, վարակված է նոր կորոնավիրուսով, նրանց ուղարկել են ճապոնական հիվանդանոցներ: Մյուսները ամերիկյան ռազմաբազաներից կթռչեն տուն: Եթե այդ ընթացքում նրանց մոտ հիվանդության ախտանշաններ ի հայտ գան, նրանց կմեկուսացնեն հենց ինքնաթիեում, իսկ հետո կարանտինի կուղարկեն արդեն Ամերիկայում:

Փոխանցում է BBC-ն: