17.02.2020 13:00

Կիմ Չեն Իրի ծննդյան օրը շատերը նշել են դիմակներով

Կիմ Չեն Իրի ծննդյան օրը շատերը նշել են դիմակներով

Covid-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված անվտանգության միջոցառումների ֆոնին Հյուիսային Կորեայում անց են կացվել հիշատակի ակցիաներ՝ ազգային առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա կապակցությամբ:

Դա ԿԺԴՀ կարևորագույն տոներից մեկն է: Ավանդույթի համաձայն՝ փետրվարի 16-ին ծաղիկներ են դնում հավերժ գլխավոր քարտուղարի հուշարձանի մոտ, նրան են նվիրվում մշակութային և մարզական տարբեր միջոցառումներ:

Այս տարի մասնակիցներից շատերը պաշտպանական դիմակներով են եղել:

Պաշտոնական Փհենյանն առայժմ չի հայտարարել Հյուսիսային Կորեայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածներ հայտնաբերելու մասին: Հարևան Չինաստանում վարակի տարածման մասին առաջին տեղեկատվությունից գրեթե անմիջապես հետո ԿԺԴՀ-ն փակել է իր սահմանները և հայտարարել, որ համալիր միջոցառումներ են ձեռնարկվում համաճարակի դեմ:

Փոխանցում է euronews-ը: