17.02.2020 15:05

ԶԼՄ. Թրամփը պահանջել է ոչնչացնել բեն Լադենի որդուն

ԶԼՄ. Թրամփը պահանջել է ոչնչացնել բեն Լադենի որդուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ծառայություններից պահանջել է ոչնչացնել ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի կրտսեր որդուն՝ Համզային՝ չնայած ավելի էական սպառնալիքների առկայությանը: Այդ մասին կիրակի տեղեկացրել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակցի:

Նրա խոսքով՝ Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին ամերիկյան հետախուզական հանրության բարձրաստիճան պաշտոնյաները Սպիտակ տան ղեկավարին են ներկայացրել ԱՄՆ-ի համար առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակը, որոնց թվում եղել են՝ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման պարագլուխ  Քասիմ ար-Ռայմին, որը ոչնչացվեց Եմենում ԱՄՆ ԶՈՒ հատուկ գործողության ընթացքում, և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը ոչնչացվեց սիրիական Իդլիբ նահանգում 2019 թ. հոկտեմբերին:

Մինչդեռ Թրամփը, չնայած այդքան լուրջ սպառնալիքներին, պահանջում էր ոչնչացնել շատ ավելի պակաս հեղինակություն ունեցող և ավելի քիչ սպառնալիք ներկայացնող Համզա բեն Լադենին:

ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Համզա բեն Լադենին պատրաստում էին, որ նա դառնա խմբավորման պարագլուխներից մեկը:

2019 թ. սեպտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել է Աֆղանստանի և Պակիստանի տարածաշրջանում ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում:

Փոխանցում է tass.ru-ն: