17.02.2020 15:27

Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից

Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի խորհրդարանում իր խոսքերի համար հրապարակավ ներողություն է խնդրել ընդդիմադիր պատգամավորից, որը դրանից հետո սպառնացել էր բոյկոտել լսումները:

«Ես անկեղծորեն զղջում են անհարկի հայտարարություն անելու համար,- ասել է վարչապետը:- Ներողություն եմ խնդրում»:

Փետրվարի 12-ին բյուջետային հանձնաժողովում բանավեճի ժամանակ ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորուհին խիստ քննադատության էր ենթարկել կառավարությանը և անձամբ վարչապետ Աբեին՝ այն բանի համար, որ նա մշտապես, պետբյուջեի հաշվին, սակուրայի ծաղկման առթիվ պաշտոնական գարնանային ընդունելության ժամանակ հաճոյանում է իր ընտրական տեղամասի անդամներին:

 Ճապոնիայում, հանրային կարծիքի հարցման արդյունքներով՝ շատերը դա համարում են քաղաքական անձնական նպատակներով հարկատուների միջոցների վատնում: Պատգամավորի այս հայտարարությունից հետո վարչապետ Աբեն տեղից բղավել է, թե  ընդդիմության ներկայացուցչուհին «անիմաստ հարցեր է տալիս»: Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները գրեթե ողջ կազմով լքել են նիստերի դահլիճը՝ վարչապետին մեղադրելով խորհրդարանական ժողովրդավարության կանոնների կոպիտ խախտման, պատգամավորների նկատմամբ անհարգալի վերաբերմունքի համար և սպառնացել էին քվեարկության դնել կառավարության ղեկավարին պատժելու վերաբերյալ բանաձևի նախագիծ:

Փոխանցում է tass.ru-ն: