17.02.2020 15:56

Հնդկաստանի գերագույն դատարանը կին սպաներին թույլ է տվել հրամանատարի պաշտոն զբաղեցնել

Հնդկաստանի գերագույն դատարանը կին սպաներին թույլ է տվել հրամանատարի պաշտոն զբաղեցնել

Հնդկաստանի գերագույն դատարանը երկուշաբթի որոշում է կայացրել, ըստ որի՝ սպա կանայք կարող են զբաղեցնել հրամանատարի պաշտոն և բանակում կարիերա անել՝ տղամարդկանց հետ հավասար:

Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, գերագույն դատավորները որոշել են, որ դրա դեմ կառավարության առարկությունները «խտրական» են և հիմնված են կարծրատիպերի վրա:

Ավելի վաղ իշխանությունները, ի պատասխան դատավորների հարցման, նշել էին, թե շարքային զինվորների ու այլ ցածր պաշտոններում հիմնականում ծառայում են գերազանցապես գյուղական վայրերի տղամարդիկ, որոնք ավանդական պատկերացումներ ունեն և «մենթալիտետի առումով պատրաստ չեն որպես հրամանատար ընդունել կին սպաներին»: Սակայն Հնդկաստանի բարձրագույն դատական ատյանը նշել է, որ այդ դեպքում «պետք է փոխվի մենթալիտետը»:

Փոխանցում է tass.ru-ն: