17.02.2020 17:01

Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով

Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում շեշտել է, որ մտահոգ է Իդլիբում իրադրության կապակցությամբ, և ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը դադարեցնի աջակցությունը Սիրիայի կառավարությանը:

Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրի հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել Իդլիբում բռնությունների կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ նրա ջանքների համար: Նախագահ Թրամփը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանը դադարի աջակցել նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հանցագործություններին և հանդես գա հակամարտության քաղաքական կարգավորման օգտին»:

Փոխանցում է tass.ru-ն: