17.02.2020 17:16

Կոնգրեսի ցավակցականը Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Կոնգրեսի ցավակցականը Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Գերման Ավագյանն իր սերնդի լավագույն լուսանկարիչներից էր: Այն քիչ արհեստավարժներից, որին պատասխանատվություն վիճակվեց լուսանկարների միջոցով մեզ և ապագա սերունդներին ժառանգել մեր նորագույն պատմության կարևորագույն անցքերը` Արցախյան շարժում, երկրաշարժ, պետականության վերականգնում, պատերազմ, ներհասարակական ճգնաժամեր, 2008թ. ազգային զարթոնք, մարտիմեկյան ոճրագործություն: Այս ամենին զուգահեռ՝ Գերմանի արհեստավարժ աչքից չվրիպեցին նաև մարդը, երկիրը, մշակույթն ու ամենայն գեղագիտականը: Նրա ստեղծագործություններն ավելի էին արժևորվում իր մարդկային բարձր որակների համակցությամբ: Գերմանի մահով մեր հասարակությունը կորցրեց իր պատմությունը համբերատար ու գեղագիտորեն արձանագրող լուսանկարչի, պարզապես լավ քաղաքացու:

 Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի անժամանակ մահվան առիթով և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին: