17.02.2020 17:50

Լիտվան տալիս է բելառուսական ԱԷԿ-ի դեմ միջազգային շարժման մեկնարկը

Լիտվան տալիս է բելառուսական ԱԷԿ-ի դեմ միջազգային շարժման մեկնարկը

Լիտվայի խորհրդարանում տեղի է ունեցել բելառուսական ատոմակայանի դեմ միջազգային նոր շարժման առաջին համագումարը:

Միջոցառմանը մասնակցել են Սեյմի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսը, հայտնի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ: Շարժում ստեղծելու նախաձեռնողները Եվրախորհրդարանին կոչ են անում անվտանգության դեմ սպառնալիք ճանաչել ԱԷԿ-ը, որը կառուցվում է Օստրովեց քաղաքի մոտ՝ Վիլնյուսից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

«Եվրամիությունը բավարար չափով մտահոգված չէ այս խնդրով, թեպետ ԱԷԿ-ը կառուցվում է հենց իր սահմանին: Սա սադրանք է և հարված՝ Եվրամիությանը»,- ասել է Սեյմի նախկին խոսնակ Վիտաուտաս Լանդսբերգիսը:

Համագումարի մասնակիցների թվում են եղել Բելառուսի հայտնի ընդդիմադիրներ, Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը, ուկրաինական ԱԳՆ-ի նախկին ղեկավար Պավել Կլիմկինը: Նրանք նշել են, որ ԱԷԿ-ի շինարարությունը վտանգավոր քաղաքական նախագիծ է: Կլիմկինի խոսքով՝ Օստրովեցկյան ատոմակայանի նախագիծը Մոսկվային թույլ է տալիս մեծացնել ազդեցությունը Մինսկի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ ուժեղացնել ճնշումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա:

Փոխանցում է euronews-ը: