18.02.2020 12:01

Միլիարդներ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Միլիարդներ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, խոստացել է 10 միլիարդ դոլար նվիրաբերել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար:

Փողը կտրվի հետազոտողներին, ակտիվիստներին և այն  հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այդ հարցով:

Բեզոսի ունեցվածքը գնահատվում է 130 մլրդ դոլար:

Amazon-ին շատերը քննադատում են այն բանի համար, որ նրա ապրանքները տեղ հասցնող բեռնատարներն ու ավտոմեքենաները մեծացնում են մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը, ինչն ազդում է կլիմայի փոփոխությունների վրա:

Բեզոսը խոստացել է, որ Amazon-ը մինչև 2040 թ. կհասնի մթնոլորտում ածխածնի արտանետման զրոյական մակարդակի:

Փոխանցում է BBC-ն: