18.02.2020 12:47

Ինչպե՞ս վարվել Կատալոնիայի նախկին առաջնորդի հետ

Ինչպե՞ս վարվել Կատալոնիայի նախկին առաջնորդի հետ

Բելգիայի դատարանը կորոշի՝ արդյոք կարելի՞ է Իսպանիային արտահանձնել Կատալոնիայի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնին և նրա այն ժամանակվա կառավարության նախարարներից մեկին՝ Թոնի Կոմինին:

Իսպանիան երկրի սահմանադրությունը խախտելու մեղադրանք է առաջադրել նրանց, քանի որ նրանք, Մադրիդի կարծիքով՝ անօրինական հանրաքվե են կազմակերպել Կատալոնիայի անկախության հարցի վերաբերյալ:

Պուչդեմոնի և Կոմինի փաստաբանները պնդում են, որ այս քաղաքական գործիչներն ընտրվեն Եվրախորհրդարանի պատգամավոր, այսինքն՝ իմունիտետ ձեռք բերեն: Դատարանը պետք է որոշում կայացնի՝ չեղարկե՞լ Իսպանիայի կողմից տրված՝ կալանքի օրդերը, թե՞ դրա կատարումը այնքան հետաձգել, որ նրանք դադարեն եվրապատգամավոր լինել:

Քաղաքական գործիչների անձեռնմխելիության հարցը քննարկվում է նաև հենց Եվրախորհրդարանում:

Փոխանցում է BBC-ն: