18.02.2020 13:05

ՀԱՄԱՍ-ի հակերները «ջարդել» են իսրայելցի զինվորների հեռախոսները և ներկայացել որպես աղջիկներ

ՀԱՄԱՍ-ի հակերները «ջարդել» են իսրայելցի զինվորների հեռախոսները և ներկայացել որպես աղջիկներ

Իսրայելցի զինվորականների տասնյակ սմարթֆոններ «ջարդվել» են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների կողմից, որոնք ներկայացել են որպես աղջիկներ, որոնք ուզում են ծանոթություն հաստատել: Այդ մասին տեղեկացրել է իսրայելական բանակը:

Բանկի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը պատմել է, որ զինվորականներն աղջիկների կեղծ լուսանկարներ են ստացել: «Աղջիկները» առաջարկել են հեռախոսում հավելված ներբեռնել, որը կարող էր գաղտնի մուտք ստանալ դեպի տվյալ սմարթֆոնի տվյալները:

Հաղորդվում է, որ որևէ չափով արժեք ներկայացնող տվյալների արտահոսք չի եղել, քանի որ «ջարդը» հնարավոր է եղել ժամանակին հայտնաբերել:

Իսրայելը և Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ը մշտական հակամարտության մեջ են:

Սա արդեն իսրայելցի զինվորականների սմարթֆոնները «կոտրելու» երրորդ դեպքն է, սակայն այս դեպքում դա տեխնիկական առումով ավելի նրբորեն է արվել, ասել է Կոնրիկուսը: Նրա խոսքով՝ ցանցահենները ներկայացել են որպես իվրիտով վատ խոսող աղջիկներ, համոզիչ լինելու համար ներկայացել են իբրև ներգաղթյալներ կամ էլ պնդել են, որ խոսքի թերություն կամ տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: «Մենք տեսնում ենք, որ նրանք սովորում են իրենց սխալների վրա»,- նշել է իսրայելցի փոխգնդապետը:

Փոխանցում է BBC-ն: