18.02.2020 13:40

Ինչի՞ համար է Չինաստանն ույգուրներին ուղարկում ճամբարներ

Ինչի՞ համար է Չինաստանն ույգուրներին ուղարկում ճամբարներ

Չինաստանում «գաղտնի ճամբարների» գոյության մասին, որտեղ «վերադաստիարակում են» մուսուլման-ույգուրներին, առաջին անգամ բարձրաձայնվել է մի քանի տարի առաջ:

BBC-ին հաջողվել է ուսումնասիրել մի փաստաթուղթ, որը մանրամասն պատկերացում է տալիս, թե ինչպես են Չինաստանի իշխանությունները որոշում հարյուր հազարավոր մուսուլման-ույգուրների ճակատագիրը, որոնց պահում են Սինցզյան նահանգով մեկ սփռված ճամբարներում:

Փաստաթղթում թվարկվում են Սինցզյան նահանգի ավելի քան երեք հազար բնակիչների անձնական տվյալները: Նրանց կյանքի ամենանվիրական կողմերը մանրամասն նկարագրվում են 137 էջանոց էլեկտրոնային աղյուսակում: Որոշ անունների դիմաց տվյալներ կան այն մասին, թե այս կամ այն քաղաքացին ինչպես է աղոթում, ինչպես է հագնվում, ում հետ է շփվում, և ինչպես է ինքը կամ իր ընտանիքն իրեն պահում: Փաստաթղթում ասվում է, որ, օրինակ, ճամբար կարող է ուղարկվել նա, ով նախկինում հիջաբ է կրել կամ մորուք է պահել: Չինաստանի աչքում «անբարեհույս» կարող է համարվել նա, ով փաստաթղթերը հանձնել է՝ արտասահմանյան անձնագիր ստանալու համար, կամ նա, ով խախտել է ընտանիքի պլանավորման վերաբերյալ չինական խիստ օրենքները, և նա, ով շատ երեխաներ ունի:

Չինաստանի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նման կերպ պայքարում են ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ:

Փոխանցում է BBC-ն: