18.02.2020 14:23

ԳՇ պետ. Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Արմենպրես

ԳՇ պետ. Զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Արմենպրես

ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 18-ին խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերից հետո ԶՈՒ-ում սպասվող փոփոխությունների մասին լուրերին:

«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց պաշտոնական հրամանագրերը կհրապարակվեն»,- ասել է Դավթյանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին ԳՇ պետը Ազգային ժողով էր հրավիրվել՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:

Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: