ԶԼՄ. Թուրքիայի իշխանությունները ևս 98 հոգու ձերբակալման օրդեր են տվել

Թուրքիայի դատախազության մարմինները 98 հոգու ձերբակալության օրդեր են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ)-ի հետ կապեր ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ ՖԵՏՕ-ին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին ձախողված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Ինչպես հաղորդում է Haberturk հեռուստաալիքը, 33 մարդ Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են:
Նախարարության աշխատակիցների ձերբակալման ռեյդը միաժամանակ սկսվել է հանրապետության 15 շրջաններում, այդ թվում՝ Անկարայում: Այս պահի դրությամբ՝ ձերբակալվել է 71 կասկածյալներից 50-ը: Ձերբակալման օրդերներ են տրվել նախարարության ոչ միայն 33 հաստիքային աշխատողների, այլև տեխնիկական անձնակազմի, պահապանների և այլ անձնաց համար, ովքեր նախարարությունում աշխատել են պայմանագրային հիմունքներով:
Զուգահեռաբար՝ ձերբակալություններ են կատարվել ևս 11 շրջաններում՝ այն գործով, որը վարում են Ադանա նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում է ոստիկանության պաշտոններում քննությունները կեղծելու մեջ: Նրանք ձերբակալվել են և ներկայացել հարցաքննության:
Փոխանցում է tass.ru-ն: