18.02.2020 15:09

Խամենեի. ԱՄՆ-ը փորձում է պառակտել Իրանի իշխանությանը և ժողովրդին

Խամենեի. ԱՄՆ-ը փորձում է պառակտել Իրանի իշխանությանը և ժողովրդին

ԱՄՆ-ն ջանում է պառակտել Իրանի ժողովրդին և իշխանությանը, երեքշաբթի հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իրանում այս շաբաթվա վերջին կայանալիք խորհրդանական ընտրությունների նախօրեին:

«Տեսնում եք ամերիկացիների քարոզը, թե ինչպես են նրանք ուզում իրարից բաժանել իսլամական հասարակարգը և ժողովրդին: Նրանք մշտապես դրանով են զբաղված»,- Twitter-ում բերվում է Խամենեի խոսքը:

Իրանի միապալատ խորհրդարանի ընտրությունները կկայանան փետրվարի 21-ին: 290 պատգամավորական աթոռների համար մրցապայքարի դուրս կգա ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածությունը հաստատվել է Սահմանադրության պաշտպանության խորհրդի կողմից: Նախապես ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացրել 15 հազարից ավելի մարդ, նրանց կեսին թույլ չի տրվել մասնակցել:

Փոխանցում է unterfax-ը: