18.02.2020 15:49

Հաագայի դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ-ի բողոքը

Հաագայի դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ-ի բողոքը

Հաագայի վճռաբեկ դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի բողոքը՝ ռուսաստանյան իշխանությունների կողմից  իրենց օգտին 50 մլրդ  բռնագանձելու մասին որոշումը փոխելու վերաբերյալ, տեղեկացրել են Ռուսաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունում:

«Փետրվարի 18-ին Հաագայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել հոլանդական առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ուժի մեջ է թողել Հաագայի արբիտրաժի՝ 2014 թ. հուլիսի 18-ի վճիռը: Տվյալ որոշումը Ռուսաստանին պարտավորեցնում էր ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին վճարել 50 մլրդ ԱՄՆ դոլար՝ որպես փոխհատուցում իր գործողություններով նրանց, իբր, պատճառած վնասի դիմաց,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:- Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի հետապնդել իր օրինական շահերը և վճռաբեկության կարգով կվիճարկի վճռաբեկ ատյանի դատավճիռը Նիդեռլանդների գերագույն դատարանում»:

«Դա ինչ-որ նոր լուր է, ես առայժմ տեղյակ չեմ, ուստի չեմ կարող այն մեկնաբանել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը:

Փոխանցում է Interfax-ը: