18.02.2020 16:09

Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Զելենսկին ԱՊԱԽ նիստ է հրավիրել

Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Զելենսկին ԱՊԱԽ նիստ է հրավիրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի (ԱՊԱԽ) արտակարգ նիստ հրավիրելու մասին:

«Այսօր ԱՊԱԽ նիստ ենք գումարում: Կքննարկենք և որոշում կկայացնենք հաջորդ քայլերի մասին: Պատերազմն ավարտելու և միջազգային պայամանագրերին մեր հավատարմության ուղեգիծն անփոփոխ է մնում, ինչպես նաև՝ Ուկրաինայի դեմ ցանկած զինված ագրեսիայի հակահարված տալու մեր վճռականությունը»,- ասվում է նախագահի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Նախագահի խոսքով՝ արտակարգ նիստ հրավիրելու պատճառը իրադրության սրումն է Դոնբասում: Զելենսկին կատարվածը համարում է «Դոնբասում խաղաղ գործընթացը խափանելու փորձ, որն սկսել էր առաջ ընթանալ թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով»:

Փոխանցում է tass.ru-ն: