ՉԼ. «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին, «Բորուսիան» հաղթեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում փետրվարի 18-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները:
Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր «Լիվերպուլին»: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակի հասավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Դորտմունդում «Բորուսիան» ուժերը չափեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:
Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ «Բորուսիան» հաղթանակ տարավ 2:1 հաշվով: ՊՍԺ-ի միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը:
Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
«Ատլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 1:0
Սաուլ, 4
«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ՝ 2:1
Էրլինգ Հոլանդ, 69, 77 - Նեյմար, 75