19.02.2020 11:00

Կապելոն առաջարկել է ցմահ որակազրկել ռասիստական արտահայտություններ անող ֆանատներին

Կապելոն առաջարկել է ցմահ որակազրկել ռասիստական արտահայտություններ անող ֆանատներին

Իտալական «Միլանի» և Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կաբելոն խոսել է սպորտում ռասիզմի դեմ պայքարի մասին և առաջարկել պայքարի իր տարբերակը:

«Կան մարդիկ, որոնք ստադիոն են այցելում այն նպատակով, որ վիրավորեն սևամորթ ֆուտբոլիստներին: Այս ամենին պետք է վերջ դնել:

Առաջարկում եմ ցմահ որակազրկել այն ֆանատներին, որոնք ռասիստական բնույթի արտահայտություններ կանեն»,- Կապելոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ իտալական «Ռոման» թիմի ֆանատներից մեկին ռասիստական բնույթի արտահայտությունների համար 3 տարով զրկել էր «Օլիմպիկո» ստադիոն այցելելու հնարավորությունից: