19.02.2020 11:32

Ռայոլա. Սուլշերն ամեն ինչ սխալ է հասկանում

Ռայոլա. Սուլշերն ամեն ինչ սխալ է հասկանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան պատասխանել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին:

«Սուլշերն ամեն ինչ սխալ է հասկանում: Լրագրողներն ինձ հարցրել են Պոգբայի ապագայի մասին, իսկ ես պատասխանել եմ, որ նա կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Հարցին, թե նա սիրում է Իտալիան, ես դրական պատասխան եմ տվել, իսկ Սուլշերը կարծում է, թե ես Պոլի ծառայություններն եմ առաջարկել այլ թիմերի»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է TalkSport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել էր, որ Պոգբան ոչ թե Ռայոլայի, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն է: