19.02.2020 12:33

Դել Պիերո. Սալահը ֆուտբոլային աստված է

Դել Պիերո. Սալահը ֆուտբոլային աստված է

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն մեկնաբանել է Մոհամեդ Սալահի ազդեցությունը համաշխարհային ֆուտբոլի վրա:

Մոհամեդ Սալահը առանցքային դեր խաղաց Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» տարած հաղթանակում: Այժմ նա նույնպես օգուտ է բերում, և «Կարմիրները» վստահ գնում են դեպի Պրեմիեր լիգայի չեմպիոնությանը:

Ալեսանդրո դել Պիերոն նշել է, որ Սալահը դարձել է շատ ազդեցիկ ֆուտբոլիստ.

- Սալահը դարձել է ֆուտբոլային աստված, և ոչ միայն Եգիպտոսում: Երբ նա «Ռոմայում» էր, անընդհատ գոլեր էր խփում: Ես դա լավ եմ հիշում: «Լիվերպուլում» նա կատարելագործեց իր հմտությունները:

Մոհամեդ Սալահը մեծ ազդեցություն ունի «Լիվերպուլի» և ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլի վրա: Բայց չէ՞ որ շատերը նրանից նման կատարելագոևծում չէին սպասում: Երբ նա տեղափոխվեց «Լիվերպուլ», շատերն ասացին, որ դա սովորական տրանսֆեր է, և Սալահը հազիվ թե կարողանա մեծ օգուտ տալ «Լիվերպուլին»,- մեկնաբանել է դել Պիերոն: