19.02.2020 13:04

«Բարսելոնան» չկարողացավ մոռանալ Նեյմարին

«Բարսելոնան» չկարողացավ մոռանալ Նեյմարին

«Բարսելոնան», չնայած ծախսեց 400 միլիոն եվրո, Նեյմարին փոխարինող չկարողացավ գտնել: Ոչ Ուսման Դեմբելեն (105 միլիոն եվրո + 40 միլիոն եվրո), ոչ Ֆիլիպե Կոուտինյոն (120 միլիոն եվրո + 40 միլիոն եվրո) , ոչ Անտուան Գրիզմանը (120 միլիոն եվրո) չօգնեցին «Կապտանռնագույններին» մոռանալ բրազիլացուն:

Օրեցօր ավելանում է Նեյմարի կախարդական ֆուտբոլի հանդեպ կարոտի չափաբաժինը ոչ միայն երկրպագուների, այլ նաև նախկին թիմակիցների շրջանում: Այս համոզմանն է Sport պարբերականը: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարի Բարտոմեուն գալիք ամռանը փորձելու է կրկին ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը: Նշվում է, որ այս անգամ իրավիճակն այլ կլինի: Անցած ամռանը Բարտոմեուն ցանկանում էր գործարքն իրականացնել առանց մեծ գումարներ ծախսելու:

Մարդիկ, որոնք ծախսեցին 400 միլիոն եվրո Նեյմարին փոխարինող գտնելու համար, նույն մարդիկ են, որոնք հիմա փորձում են փոխաինող գտնել Ուսման Դեմբելեի համար և դա ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ չկարողացան փոխարինող գտնել Լուիս Սուարեսի համար: Հիմա լավագույն դեպքում նրանք կարող են ձեռք բերել ինչ-որ մեկին Իսպանիայից կամ խաղացողի, որն ակումբ չունի:

Ինչ չի փոխվել այս ընթացքում՝ակումբի ֆինանսական վիճակն է: Գումարն այնքան էլ շատ չէ: Առավելագույնը 10 միլիոն՝ «Խետաֆեի» հարձակվող Անխել Ռոդրիգեսի գործող տրանսֆերով նախատեսված հրաժարագնի դրույթն ակտիվացնելու համար: Այս պահին հենց վերջինս է լավագույն տարբերակը, բայց ոչ միակը: Բանն այն է, ոչ բոլորն են հավատում, որ հնարավոր տրանսֆերը կկայանա: Այն, որ «Բարսելոնան» կստանա իրավունք ձեռք բերել մի հարձակվողի, որը առավելագույնը պետք է մասնակցի 14 հանդիպման, շատ բարդ է թվում, եթե ոչ անհավանական: Նմանօրինակ գործարքների դառը փորձ ունի ակումբը և սրանով է պայմանավորված, որ շատերը նույնիսկ ներսում երկմտում են՝ միթե ավելի խելամիտ չի լինի մոռանալ նման բարդ, վտանգավոր ու ինչ-որ տեղ հուսահատ քայլի մասին: Միջոցը կարող է ավելի լուրջ հետևանք թողնել, քան հիվանդությունը: