19.02.2020 13:21

Գուլիտ. Վան Դեյկը պետք է ստանար Ոսկե Գնդակը

Գուլիտ. Վան Դեյկը պետք է ստանար Ոսկե Գնդակը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել այն մասին, որ «Ոսկե Գնդակ-2019»-ին պետք է արժանանար «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը.

«Ինձ թվում է՝ «Ոսկե Գնդակի» արդյունքները նշանակեցին, որ վան Դեյկը երբեք չի արժանանա այս տիտղոսին: Ես կարծում եմ, որ նա արժանի էր այս մրցանակին: Ընդ որում, ես չեմ կարող ասել, թե Մեսսին անարժանիորեն ստացավ այն: Բայց եթե պաշտպանը «Ոսկե Գնդակը» ստանալու շանս ուներ, ապա դա պետք է տեղի ունենար հենց այդ պահին»,- Գուլիտի խոսքերն է փոխանցում JOE-ն: 

Հիշեցնենք՝ քվեարկության արդյունքում Մեսսին 7 միավորով շրջանցեց վան Դեյկին: 32-ամյա արգենտինացին կարիերայում 6-րդ անգամ ստացավ «Ոսկե Գնդակը», ինչը համաշխարհային ռեկորդ է: Մեսսիի մոտակա հետապնդողը Կրիշիանու Ռոնալդուն է (5):