19.02.2020 11:37

Բլումբերգը կմասնակցի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների բանավեճին

Բլումբերգը կմասնակցի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների բանավեճին

76-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որն ուզում է դառնալ Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուն, այսօր երեկոյան (ամերիկյան ժամանակով) առաջին անգամ մյուս թեկնածուների հետ կմասնակցի դեբատներին:

Դեբատները կանցկացվեն Լաս-Վեգասում, Նևադա նահանգ (դա հաջորդ նահանգն է, որտեղ շաբաթ օրը անցկացվելու են նախնական ընտրությունները):

Բանավեճին մասնակցելու թույլտվություն ստանալու համար Բլումբերգը պետք է հասարակական կարծիքի՝ կուսակցության կողմից պաշտոնապես ճանաչված չորս հարցումներում ստանար ընտրողների առնվազն 10 %-ի աջակցությունը: Նա այդ պայմանը կատարել է: Մասնավորապես, երեքշաբթի PR/PBS NewsHour/Marist-ի հարցումը ցույց է տվել, որ Բլումբերգին աջակցում է ընտրողների 19 %-ը: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել. ներկա ընտրարշավի առաջատար Բեռնի Սանդերսը ստացել է 31 %:

Բլումբերգը Radio Lowa-ին տված հարցազրույցում նաև ասել է, որ եթե սկսի իր նախագահական քարոզարշավը, ապա, ամենայն հավանականությամբ՝ կվաճառի իր Bloomberg LP բիզնեսը, հաղորդել է Reuters-ը:

Փոխանցում է BBC-ն: