19.02.2020 13:02

Կորոնավիրուսից մահացածությունը սեզոնային գրիպի մակարդակից քիչ է բարձր

Կորոնավիրուսից մահացածությունը սեզոնային գրիպի մակարդակից քիչ է բարձր

Մեկ ամսից ավելի է՝ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված է Covid-19 կորոնավիրուսի ուղղությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի երկու ամիսների ընթացքում համաճարակի զոհ է դարձել, ընդհանուր թվով՝ 1875 մարդ: Նրանցից ընդամենը 86-ն են մահացել Հուբեյ նահանգից դուրս, ընդամենը երեքը՝ Չիանստանից դուրս՝ Ճապոնիայում, Ֆրանսիայում և Ֆիլիպիններում:

Միևնույն ժամանակ, սովորական սեզոնային գրիպից միայն ԱՄՆ-ում ձմեռվա սկզբից մահացել է ավելի քան 10 հազար մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի գրիպի սեզոնային համաճարակը խլում է առնվազն 290 հազարից մինչև 650 հազար մարդու կյանք: Միայն Անգլիայում ամեն տարի գրիպից մահանում է, միջին հաշվով՝ 17 հազար հիվանդ:

Երբ 2009 թ. Կալիֆոռնիայի հարավում բռնկվեց, այսպես կոչված՝ «խոզի գրիպը», համաճարակի միայն առաջին տարում H1N1 վիրուսի զոհ դարձավ առնվազն 150 հազար մարդ, իսկ այլ գնահատականներով՝ ավելի քան 500 հազարը:

Վիճակագրության համաձայն՝ «խոզի գրիպի» նաման գլոբալ համաճարակները բռնկվում են, միջին հաշվով՝ 25 տարին մեկ և սպանում են յուրաքանչյուր 100 հազար վարակակիրներից 10-20 մարդու (0,01-0,02%):

Covid-19 կորոնավիրուսի դեպքում մահացածությունը, ընդհանուր առմամբ, 0,5%-ից մինչև 4 % է:

Փոխանցում է BBC-ն: