19.02.2020 13:49

Ճապոնիայում խարիսխ գցած զբոսանավի ուղևորներին կարանտինից հետո բաց են թողնում

Ճապոնիայում խարիսխ գցած զբոսանավի ուղևորներին կարանտինից հետո բաց են թողնում

«Դայմոնդ Պրինցես» զբոսանավի մոտավորապես 500 ուղևորներ սկսել են ափ իջնել ճապոնական Յոկոհամա նավահանգստում՝ Covid-19 կորոնավիրուսի առիթով նավում հայտարարված երկշաբաթյա կարանտինից հետո:

Կարանտինի սկզբնական շրջանում նավի վրա կար 3700 մարդ՝ ուղևորները և անձնակազմի անդամները: Փետրվարի 19-ից ճապոնական իշխանությունները թույլ են տալիս ափ իջնել այն ուղևորներին, որոնց մոտ կարանտինի ընթացքում կորոնավիրուսի աշխտանշաններ ի հայտ չեն եկել: Այդ գործընթացը կտևի մի քանի օր:

Ընդհանուր առմամբ՝ զբոսանավում կորոնավիրուսով վարակվել էր 542 ուղևոր և անձնակազմի անդամ: Դա Չինաստանի սահմաններից դուրս Covid-19-ով  վարակված մարդկանց ամենամեծ կուտակումն էր:

Մի քանի երկրներ գերադասեցին իրենց քաղաքացիներին տարհանել մինչև կարանտինի ավարտվելը:

Փոխանցում է BBC-ն: