19.02.2020 14:31

Լիբիան հրաժարվում է խաղաղ բանակցություններից

Լիբիան հրաժարվում է խաղաղ բանակցություններից

Երեքշաբթի Տրիպոլիի նավահանգստի գնդակոծությունից հետո Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հրաժարվել է Ժնևում հետագա խաղաղ բանակցություններից:

ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությունը գնդակոծության համար մեղադրում է Լիբիայի ազգային բանակին, որն, իր հերթին՝ տեղեկացնում է, որ գնդակոծվել է թուրքական նավը, որը բեռնված է եղել զենքով՝ ԱՀԿ-ի համար:

Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն հաստատել է նավահանգստի գնդակոծության փաստը՝ միևնույն ժամանակ հայտարարելով սպառազինության մատակարարման նկատմամբ էմբարգոյի խախտումների, ինչպես նաև օտարերկրյա գրոհայիններին Լիբիա տեղափոխելու փաստերի մասին:

Մայրաքաղաքին հասցված վերջին հարվածները տեղի են ունեցել Ժնևում մեկնարկած՝ Լիբիայի միացյալ ռազմական կոմիտեի հանդիպումների երկրորդ ռաունդի ֆոնին, որոնց նպատակն էր հասնել կրակի դադարեցման երկարատև ռեժիմի հաստատման:

Փոխանցում է euronews-ը: