19.02.2020 14:50

HRW. «Թուրքիայում դատավարությունը վերածել են դաժան աբսուրդի թատրոնի»

HRW. «Թուրքիայում դատավարությունը վերածել են դաժան աբսուրդի թատրոնի»

Թուրքիայում դատարանը արդարացրել է ինը ակտիվիստների, որոնք 2013 թ. մասնակցել էին էկոլոգիկանից քաղաքականի վերաճած բողոքի ցույցերին: Ինը արդարացվածներից միայն մեկն է գտնվել փաստացի կալանքի տակ՝ 63-ամյա գործարար Օսման Կավալան, որը երկու տարի դատավճռի է սպասել խիստ ռեժիմի Silivri բանտում:

Սակայն արդարացումից քիչ անց դատարանի դահլիճում նրան կալանավորելու օրդեր է տրվել՝ այս անգամ 2016 թ. պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով, որով Թուրքիայում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են կալանավորվել: Դատախազը գործարարի ու ևս երեք ամբաստանյալների համար պահանջել է ցմահ ազատազրկում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, մեկնաբանելով գործարարի շուրջ ծավալված իրադարձությունները, ասել է, որ այդ դատավարությունն ընդհանրապես չպետք է տեղի ունենար: «Դա կեղծ գործընթաց է: Թուրքիայի դատական համակարգը վերածել են դաժան աբսուրդի թատրոնի», - ասել է նա:

Փոխանցում է BBC-ն: