19.02.2020 15:34

Պաշտոնանկություններ ՊՆ-ում եւ ԶՈւ-ում

Պաշտոնանկություններ ՊՆ-ում եւ ԶՈւ-ում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատել է Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից էլ՝ Ալեքսան Ալեքսանյանին: