19.02.2020 15:15

Իրավիճակի սրումը Դոնբասում խարխլում է խաղաղ կարգավորումը

Իրավիճակի սրումը Դոնբասում խարխլում է խաղաղ կարգավորումը

Եվրամիությունը ծայրաստիճան մտահոգություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ:

Եվրահանձնաժողովում այսպես են արձագանքել Լուգանսկի մարզի Զոլոտոյ քաղաքի մոտ ծավալվող մարտերին՝ հայտարարելով  հակամարտության կարգավորման Մինսկի պայմանավորվածությունների խախտման մասին:

Կիևը հարձակումների համար մեղադրում է Մոսկվային և ռուսաստանամետ խմբավորումներին: Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետությունում հայտարարում են, որ դա սադրանք է ուկրաինացի զինվորների կողմից: Այդ վարկածի համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերը իրենց դիվերսիոն խումբը քողարկելու համար ավելի քան 50 արկ ու ական են նետել, որոնցից մի քանիսը խոցել են բնակելի շենքեր:

Կիևում հայտարարում են, որ Զոլոտոյ քաղաքի մերձակայքում ռուսաստանցի զինվորականները փորձել են գրավել ուկրաինական դիտակետերը՝ կիրառելով հրետանի, մեծ տրամաչափի գնդացիրներ ու տանկեր: Պաշտոնական տվյալներով՝  զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր:

Փոխանցում է euronews-ը: