19.02.2020 16:48

Ռուսաստանը կկասեցնի Չինաստանի քաղաքացիների մուտքը

Ռուսաստանը կկասեցնի Չինաստանի քաղաքացիների մուտքը

Հինգշաբթի օրվանից Ռուսաստանը արգելք է դնում Չինաստանի քաղաքացիների մուտքի վրա:

Սահմանափակումները կվերաբերեն ինչպես աշխատանքային միգրանտներին, այնպես էլ ուսանողներին և զբոսաշրջիկներին:

Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Կառավարությունում նշել են, որ այս միջոցառումն  արվում է կորոնովիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Օպերատիվ շտաբում շեշտում են, որ ՉԺՀ-ում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է, մինչդեռ չինացիները շարունակում են ժամանել Ռուսաստան:

Փոխանցում է euronews-ը: