19.02.2020 16:21

Զուգորդված քաղաքացիություն՝ brexit-ից դժգոհողների համար

Զուգորդված քաղաքացիություն՝ brexit-ից  դժգոհողների համար

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Բրյուսել կատարած այցի ժամանակ ԵՄ-ի բանագնացներին կոչ է արել քննարկել բրիտանացիներին, այսպես կոչված՝ զուգորդված քաղաքացիություն տրամադրելու հարցը:

Նախաձեռնության հեղինակը  brexit-ի հարցով ԵՄ-ի համակարգող Գի Վերհոֆսթադն է: Իմաստն այն է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել միության շրջանակներում:

«Ես հասկանում եմ,որ մենք այլևս չենք ունենա այն արտոնությունները, ինչ ունեինք նախկինում, երբ ԵՄ անդամ էինք: Մենք պետք է լքենք միասնական շուկան, զրկվելու ենք աշխատուժի ազատ տեղաշարժից, ծառայություններից և կապիտալից: Բայց նրանք, ովքեր ուզում են մնալ Եվրոպայի և ԵՄ-ի մի մասը, կարող են իրենց կապը պահպանել զուգորդված քաղաքացիության միջոցով: Այդ դեպքում մենք կարող ենք տեղաշարժվել Եվրոպայով, այստեղ սովորել, բայց աշխատել ԵՄ-ում և օգտվել նրա ընձեռած առավելություններից»,- ասել է Խանը:

Լոնդոնի քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ երբևէ Միացյալ Թագավորությունը կրկին կդառնա Եվրամիության մի մասը:

Փոխանցում է euronews-ը: