19.02.2020 17:37

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

Սեուլի գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ  Լի Մյոն Բակին (2008-2013 թթ.) մեղավոր է ճանաչել միջոցներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ և դատապարտել է 17 տարվա ազատազրկման, հաղորդել է Yonhap գործակալությունը:

Բացի դրանից՝ 78-ամյա Լի Մյոն Բակին պարտավորեցրել են տուգանք վճարել, ընդհանուր առմամբ՝ 15,7 մլն դոլարի չափով: Նախկին նախագահին կալանքի տակ են առել դատարանի դահլիճում:

Լի Մյոն Բակըն ավելի վաղ կալանք էր կրում կոռուպցիայի և կաշառակերության մի շարք մեղադրանքներով: 2018 թ. մարտի 22-ին նա կալանավորվել էր, իսկ Սեուլի գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թ. մարտին գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ առողջական նկատառումներով:

Փոխանցում է tass.ru-ն: