20.02.2020 10:23

«Լոս Անջելես Գելաքսին» բանակցել է Լիոնել Մեսիի հոր հետ

«Լոս Անջելես Գելաքսին» բանակցել է Լիոնել Մեսիի հոր հետ

«Լոս Անջելես Գելաքսին» բանակցել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հոր հետ, հաղորդում է ՄԼՍ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով Radio Continental-ին։

Ամերիկյան ակումբը ցանկանում է ֆինանսապես գրավիչ առաջարկ անել 32-ամյա ֆուտբոլիստին, որը «Բարսելոնայի» հետ պայմանագրով իրավունք ունի ամեն մրցաշրջանի ավարտից հետո միակողմանի խզել համագործակցությունը։

Դեկտեմբերին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո «Լոս Անջելես Գելաքսին» համաշխարհային մեծության աստղ հրավիրելու փորձեր է անում։

Մեսին լարված հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ, որի պաշտոնանկությունը տեղի չունեցավ։ Ակումբի ղեկավարությունը տեղի չտվեց ֆուտբոլիստի ճնշումներին։

Մեսիին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու իտալական «Յուվենտուսը»։