20.02.2020 11:33

«Բարսելոնան» ընդդեմ Մեսսիի սոցցանցում արշավ է կազմակերպել

«Բարսելոնան» ընդդեմ Մեսսիի սոցցանցում արշավ է կազմակերպել

«Բարեսելոնա» ակումբը սոցիալական  ցանցերում ի աջակցություն  ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեոյի և ընդդեմ թիմի ավագ Լիոնել Մեսսիի կազմակերպել է արշավ։  Վեստ. ռու-ի հաղորդմամբ, դրա համար վարձել էին հատուկ կազմակերպություն, որն իր ծառայությունը գնահատել է միլիոն եվրո։

Սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի ստեղծմամբ զբաղվող ինչ-որ խումբ խոստովանել է, որ պատվեր է ստացել «Բարսելոնայից»։ Նպատակը եղել է աջակցություն հայտնել ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեոյին ակումբի նոր նախագահի ընտրություններում։ Պատվիրատուն եղել է Բարտոմեոյի  օգնականներից մեկը։

Միաժամանակ հարձակում է կազմակերպվել Լիոնել Մեսսիի և Ժերար Պիկեի դեմ։ Ընդհանուր, ի աջակցություն նախագահի և ընդդեմ ֆուտբոլիստների, ծախսվել է միլիոն եվրո։

«Բարսելոնան» իսպանական մամուլում հայտնված տեղեկատվությունը համարում է զրպարտություն և պահանջում է հերքում։ Բայց ընկերությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են Իսպանիայի չեմպիոնի հետ համագործակցությունը։