20.02.2020 12:00

Գվարդիոլայի կոչը «Բարսլեոնային». «Խոսեք ցածր»

Գվարդիոլայի կոչը «Բարսլեոնային». «Խոսեք ցածր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին:

Կատալոնական ակումբի նախագահը, խոսելով «Ման. Սիթիի»՝ ՉԼ-ից որակազրկման մասին, պաշտպանել էր ՈւԵՖԱ-ին:

«Եթե նա ուրախանում է այդ փաստով, ապա կխնդրեմ, որպեսզի երկու անգամ բողոքարկի մեր որոշումը: Խոսեք ցա՛ծր, «Բարսելոնա»: Ահա իմ խորհուրդը, քանի որ իրավիճակը վերաբերվում է բոլորին:

Մենք բողոքարկել ենք որոշումը և հույս ունենք, որ ապագայում կխաղանք «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը: