20.02.2020 12:30

Պիկեն Բարտոմեուին աջակցած լրագրողին խամաճիկ է անվանել

Պիկեն Բարտոմեուին աջակցած լրագրողին խամաճիկ է անվանել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կոպիտ է արտահայտվել El Mundo Deportivo-ի լրագրող Մարսալ Լյորենտեի հասցեին: Այս մասին հայտնում է Football Espana-ն: 

Պիկեն նրան խամաճիկ է անվանել այն բանից հետո, երբ Լյորենտեն թվիթերում գրառում է կատարել՝ աջակցելով «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Լրագրողը գրել էր, որ մի շարք մարդիկ ցանկանում են «Բարսելոնան» օգտագործել իրենց քաղաքական և տնտեսական շահի համար: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ «Բարսելոնան» հատուկ ընկերություն է վարձել, որը զբաղվել է ակումբի և անձամբ նախագահի PR-ով: