20.02.2020 11:33

Փաստաբան. Թրամփն առաջարկել է ներում շնորհել Ասանժին

Փաստաբան. Թրամփն առաջարկել է ներում շնորհել Ասանժին

Ջուլիան Ասանժի փաստաբանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WikiLeaks-ի հիմնադրին առաջարկել է ներում շնորհել՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գրագրությունը հրապարակելու հարցում Ռուսաստանի դերը ժխտելու դիմաց:

Պաշտպանության վարկածի համաձայն՝ Թրամփի այդ առաջարկը Ասանժին է փոխանցել նախկին հանրապետական կոնգրեսական Դանա Ռորաբահերը, որը հայտնի է շատ հարցերում իր ռուսաստանամետ դիրքորոշմամբ: Նա 2017 թ. ամռանը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանդիպել է Ասանժի հետ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ լուրը կեղծ է և ամբողջովին հորինված: Ռորաբահերն ինքը հայտարարել է, որ գործել է ոչ թե Սպիտակ տան հանձնարարությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ:

Ռուսաստանը հերքում էր իր առնչությունը գրագրության հրապարակմանը, սակայն 2018 թ. ԱՄՆ-ում Ռուսաստանի մի քանի հետախույզների մեղադրանքներ ներկայացվեցին:

Փոխանցում է BBC-ն: