20.02.2020 12:34

Չինաստանը, 20 տարվա ընթացքում՝ առաջին անգամ, վտարել է լրագրողների

Չինաստանը, 20 տարվա ընթացքում՝ առաջին անգամ, վտարել է լրագրողների

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է ամերիկյան Wall Street Journal-ի երեք լրագրողների հավատարմագրերը՝ նրանց մեղադրելով կորոնավիրուսի և չինական տնտեսության վերաբերյալ սյունակում դրսևորված ռասիզմի մեջ: Սա Մաոյի ժամանակներից ի վեր՝ առաջին դեպքն է, երբ երկրից մի քանի լրագրող է արտաքսվում:

Վերջին անգամ արտասհմանյան թղթակցին Չինաստանից վտարել են 1998 թ., թեպետ դրանից հետո էլ ոմանց  պարբերաբար չեն հավատարմագրել:

«Ասիայում իսկական հիվանդը Չինաստանն է» վերնագրված սյունակը լույս է տեսել փետրվարի 3-ին, իսկ ամերիկյան լրագրողներին հավատարմագրից զրկելու մասին հայտնի է դարձել չորեքշաբթի: Չինական ԱԳՆ-ի ներկայացուցիչը զայրույթով հայտարարել է, որ պարբերականը փորձում է «խույս տալ պատասխանատվությունից»: Չինաստանը մի քանի անգամ թերթից պահանջել է ներողություն խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է դիվանագետը:

«Չինացի ժողովուրդը չի ցանկանում տեսնել այն ԶԼՄ-ները, որոնք խոսում են ռասայակա խտրականության լեզվով և չարամտորեն զրպարտում են Չինաստանին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Փոխանցում է BBC-ն: