20.02.2020 13:00

Ո՞վ է գլխավորելու ամերիկյան հետախուզությունը

Ո՞վ է գլխավորելու ամերիկյան հետախուզությունը

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր հատուկ ծառայությունները համակարգողը հանդիսացող՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում կնշանակի Ռիչարդ Գրեննելին, որն այժմ Գերմանիայում Ամերիկայի դեսպանն է, գրում է New York Times-ը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրի:

Թերթն ընդգծում է, որ նույն աղբյուրների վկայությամբ՝ Թրամփը հայտնի է նրանով, որ փոխում է իր որոշումները կադրային հարցերով, եթե դրանց մասին լուրերը թափանցում են մամուլ:

Գրեննելը հայտնի է նախագահ Թրամփի քաղաքականության ագրեսիվ պաշտպանությամբ: Գերմանիայում նրան նաև մեղադրել էին  երկրի ներքին գործերին միջամտելու համար: Եթե նա գլխավորի ամերիկյան հետախուզությունը, ապա կլինի առաջին բացահայտ գեյը այդ պաշտոնում:

Փոխանցում է BBC-ն: