20.02.2020 13:57

Գերմանական Հանաու քաղաքում հրաձգության զոհ է դարձել ինը մարդ

Գերմանական Հանաու քաղաքում հրաձգության զոհ է դարձել ինը մարդ

Ֆրանկֆուրտից արևելք՝ Հանաու քաղաքում, հրաձգության արդյունքում զոհվել է ինը մարդ, հաղորդել է Հեսսենի դաշնային երկրամասի ոստիկանությունը: Ըստ հաղորդվող լուրերի՝ ևս հինգ մարդ վիրավորվել է:

Հանցագործի որոնման՝ ոստիկանության ձեռնարկած լայնածավալ գործողություններից մի քանի ժամ անց կասկածյալին մահացած են գտել Հանաուի իր տանը, հաղորդել է Հեսսենի ոստիկանությունը:  Եվս մի դի հայտնաբերվել է մոտակայքում, այսինքն՝ ընդհանուր առմամբ արձանագրվել է 11 մահ:

Հարձակվողը (հնարավոր է՝ ոչ միայնակ), կրակահերթեր է արձակել երկու նարգիլեանոցներում, ապա ավտոմեքենայով հեռացել է:

Հարձակման դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Ինչպես հաղորդվում է՝ նարգիլեանոցների հիմնական հաճախորդները քրդեր են:

Հանաուում բնակչությունը մոտավորապես 90 հազար է:

Փոխանցում է BBC-ն: