20.02.2020 14:20

Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի

Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն ամերիկյան գործող առաջնորդ Դոնալդ Թրամփի:

Այդ մասին Բլումբերգը հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների թվով իններորդ համազգային հեռուստաբանավեճի ընթացքում, որը տեղի էր ունենում Լաս Վեգասում (Նևադա նահանգ):

«Խոսքը մենեջերի աշխատանքի մասին է, իսկ Դոնալդ Թրամփը մենեջեր չէ: Նախագահից պահանջվում է համախմբել թիմին: Թրամփը թիմ չունի, դրա համար էլ որոշումներ է կայացնում՝ առանց պատկերացնելու, թե իրականում ինչ է տեղի ունենում, և ինչպիսին կլինեն իր գործողությունների հետևանքները,- հայտարարել է միլիարդատերը:- Երկիրը պետք է համախմբվի և գիտակցի, որ այն մարդը, ում ընտրում է, պետք է չլինի սոսկ Միացյալ Նահանգների նախագահը: Այդ մարդը պետք է փորձառու լինի, նա պետք է անձնական նվաճումներ ունենա»:

«Մենք բոլորս միասնական ենք այն հարցում, որ պետք է հաղթենք մեր երկրի ժամանակակից պատմության ընթացքում ամենավտանգավոր նախագահին», - իր հերթին՝ նշել է Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը՝ նկատի ունենալով հանրապետական Թրամփին:

Հեռուստաբանավեճը տևել է երկու ժամ: Ինչպես հաշվարկել է NBC-ն, մեկ ժամ 20 րոպեում Բլումբերգը 34 անգամ «հարձակման» է ենթարկվել:

Փոխանցում է tass.ru-ն: