20.02.2020 14:52

Վրաստանի նախկին վարչապետը մտադիր է վերադառնալ քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետը մտադիր է վերադառնալ քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին չորեքշաբթի դուրս է եկել բանտից՝այնտեղ անցկացնելով  վեց տարի ինն ամիս՝ պաշտոնեական մի շարք հանցագործությունների մեղադրանքով:

Կալանավայրից դուրս գալով՝ Մերաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Վանո Մերաբիշվիլին 2004 թ. հունիսի 7-ից մինչև դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է Վրաստանի պետանվտանգության նախարարի պաշտոնը, 2004-ից մինչև 2012 թվականը ղեկավարել է երկրի ՆԳՆ-ն, այնուհետև, 2012 թ. հուլիսից մինչև հոկտեմբեր, եղել է հանրապետության վարչապետը:

2013 թ. ձերբակալվել է՝ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Նախկին պաշտոնյան մեղադրվել է Թելավի քաղաքում «Ակուրա» գինու գործարանը ապօրինաբար խլելու, «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության, 2011 թ. մայիսի 26-ի ցույցը ցրելու, խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար:

Փոխանցում է tass.ru-ն: