20.02.2020 15:45

Սիրիայի հարցով նոր գագաթնաժողով է նախապատրաստվում

Սիրիայի հարցով նոր գագաթնաժողով է նախապատրաստվում

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան և Ֆրանսիան քննարկում են Սիրիայի հարցով երկրորդ քառակողմ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը:

Այդ մասին հինգշաբթի TRT հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Դեկտեմբերի սկզբին Լոնդոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել այդ չորս երկրների առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են աշխատել ՝ փախստականների անվտանգ, կամավոր և երկարատև հեռանկարով վերադարձը Սիրիա ապահովելու ուղղությամբ:

Էրդողանի խոսքով՝ Սիրիայի հարցով երկրորդ քառակողմ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա 2020 թ. փետրվարին:

Փոխանցում է tass.ru-ն: